Թումանյան Հովհաննես՝ Պոեմներ | |
Այնժամ կըգան խեղկատակներ ու կըկտրեն քո ճամփան,
Կուզեն հաղթեն, ուշքըդ խլեն, [կուզեն] լինեն քեզ խափան,
Ալնպես խաղեր կըհորինեն, այնպես <ու . . . > ցույց կըտան,
Հարյուր տարվան մեռելները գերեզմանում կըխնդան:
Բայց պետք է դու արհամարհես, սիրտըդ [ամուր սևացնես],
Լուրջ ու մռայլ նրանց թողնես — այն ժամանակ դու կանցնես:
Ապա թե քեզ ծաղըր կանեն, կըհայհոյեն, կըթքեն,
Ոչ պատասխան, ոչ հայհոյանք պիտի չանցնի քո մըտքեն,
Սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ նրանց միջից թե անցնես —
[ — Ողջ կըլռեն — և դու անփորձ ապարանքին կըհասնես].
Թե չէ, եթե ուշք դարձնես ու ընկնես նրանց հետ,
Քեզ կըհաղթեն — ուշքդ կըտիրեն < . . . >
Կընկատես ապարանքը < . . . >
Երբ այսպիսով կըմոտենաս ապարանքի դըռներին,
Խոյն ու առյուծ կանգնած են [միշտ] նրա երկու կողմերին,
Խոյի առաջ միս է դըրած, իսկ առյուծին կանաչ խոտ,
Եվ սովատանջ նրանք կանգնած հսկում են միշտ իրար մոտ.
Դու կըփոխես խոտը խոյին — միսը կըտաս առյուծին,
Ճամփա կըտան — ու կըհասնես <
[ ներս կըմտնես ապարանք...
Ներս կըմտնես — .... երգի դայլայլ, վարդի բույր,
Իրար ետևից կանցնես յոթը վարագույր,
Այնտեղ [ոսկի] վանդակում երգում է հավքն այն չքնաղ
Ու երգի հետ մշտադալար վարդ է թափում ու թափում
[Այն] վարդերի [անուշ] բույրով, երգի ձայնով
Իր լուսեղեն նուրբ մահիճում քնած է վեհ տիրուհին — ] [արբեցած]
Այստեղ՝ հիշիր, զգույշ կացիր — մոտ չըգնաս դու նըրան.
<……. > չի դիմանալ և ոչ մի սիրտ [փորձության]
Ու կըհաղթվես նրա գեղեցկության թովչանքից
Ու կըզըրկվես այն բյուլբյուլից, [գուցե նաև] քո կյանքից: